Վերադարձի պայմաններ
www.aiwibi.am-ից գնված ապրանքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են ետ վերադարձվել գնումից հետո 14 օրվա ընթացքում։
Խնդրում ենք ուշադիր կարդալ մեր վերադարձի քաղաքականությունը՝ պայմաններին մանրամասն ծանոթանալու համար:
Գնորդն իրավունք ունի վերադարձնել գնված ապրանքը, եթե՝
• Գնված ապրանքն ունի խնդիրներ՝ ոչ պատշաճ որակ կամ վնասված է,
• Պատվիրված ապրանքը չի համապատասխանում կայքի նկարագրությանը,
• Գնորդը փոխել է իր կարծիքը գնման վերաբերյալ:
Վերադարձի կարգը
• Գնորդը կարող է վերադարձնել գնումը, եթե ապրանքի ամբողջականությունը և փաթեթավորումը պահպանված են,
• Ապրանքը ենթակա չէ վերադարձման, եթե գնորդն օգտագործել կամ վնասել է այն,
• Սննդի կամ հիգենայի հետ առնչվող ապրանքները, ինչպես նաև օրենքով սահմանված ապրանքները ենթակա չեն վերադարձի:
Գնումը ստանալուց հետո հետագայում ետ առաքման ծառայությունը վճարովի է։
Պատվերի չեղարկման ծանուցում
Այս ծանուցումը տեղեկացնում է, որ օնլայն խանութը (այսուհետ՝ «Խանութ») իրավունք ունի միակողմանիորեն չեղարկել ձեր պատվերը՝ տարբեր հանգամանքների բերումով:
Խանութն իրավունք ունի չեղարկել պատվերը հետևյալ դեպքերը ներառյալ, բայց չսահմանափակվելով՝
1. Ապրանքների կամ ծառայությունների անհասանելիություն. Այն դեպքում, երբ ապրանքը կամ ծառայությունը, որը պատվիրվել է, անհասանելի է դառնում որևէ պատճառով, ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ մատակարարումների, օրենսդրության կամ տեխնիկական անսարքությունների փոփոխություններով:
2. Պատվերի պայմանների խախտում. Եթե գնորդի կողմից կա պատվերի պայմանների խախտում, ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ սխալ տրամադրված առաքման կամ վճարման մասին տեղեկություններ։
3. Ֆորս-մաժորային հանգամանքներ. ֆորսմաժորային հանգամանքների դեպքում, ինչպիսիք են բնական աղետները, զինված հակամարտությունները, գործադուլները, քաղաքացիական անկարգությունները և նմանատիպ այլ հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում ստանձնած պարտավորությունների կատարումը:
4. Խանութի որոշում. Խանութն իրավունք ունի իր հայեցողությամբ որոշում կայացնել պատվերը չեղարկելու մասին, եթե դա անհրաժեշտ է Խանութի շահերը պաշտպանելու համար, կամ պատվերի կատարումը խոչընդոտող այլ հանգամանքներ կան:
Գնորդը տալիս է իր համաձայնությունն այն մասին, որ խանութը պատասխանատվություն չի կրում իր կամ երրորդ անձանց առջև սույն ծանուցման համաձայն պատվերի չեղարկման հետևանքով առաջացած ցանկացած կորուստների կամ վնասների համար: